Կոֆեինը կախվածություն է առաջացնում

Սա այդքան էլ ճիշտ չէ։ Համեղ սուրճին իրոք հնարավոր է սովորել, սակայն դա կախվածություն անվանել չի կարելի։

Կոֆեինն ընդհանրապես չի սպառնում ձեր ֆիզիկական, էմոցիոնալ և սոցիալական առողջությանը, ինչպես դա անում են թմրանյութերը, անգամ ամենաթույլերը, ասենք՝ ծխախոտը։

Եթե դուք որոշեք հրաժարվել սուրճից, ամենայն հավանականությամբ ձեր օրգանզիմը չի զգա դա։ Միայն որոշ դեպքերում (եթե օրական խմում եք 2 բաժակից ավել) կարող են առաջանալ որոշ տհաճ զգացողություններ․

  • Գլխացավ,
  • Հոգնածություն,
  • Տագնապ,
  • Նյարդայնացում
  • Վատ տրամադրություն,
  • Կենտրոնացվածության դժվարացում։

Սակայն այս նշաններն այդքան էլ արտահայտիչ չեն լինի և դժվար թե մեկ-երկու օրից ավել տևեն։

Միայն սուրճի մեջ կոֆեին կա

Կոֆեին կարելի է հանդիպել տարբեր մթերքների և ըմպելիքների մեջ։ Ահա դրանց ոչ ամբողջական ցանկը․

  • Թեյ՝ սև, կանաչ, պուեռ, մատե,
  • Կակաո,
  • Էներգետիկ ըմպելիքներ,
  • Գազավորված ըմպելիքներ,
  • Սրճային պաղպաղակ,
  • Սրճային յոգուրտ,
  • Շոկոլադ,
  • Որոշ դեղամիջոցներ։

Այս ցանկից յուրաքանչյուր մթերք ունի կոֆեինի իր չափաքանակը՝ ինչ-որ տեղ շատ, ինչ-որ տեղ էլ քիչ։

Կոֆեինը կարող է անքնություն առաջացնել

Եթե դուք սուրճը խմում եք օրվա առաջին կեսին, ապա դա բացառվում է։ Կոֆեինն օրգանիզմից դուրս է գալիս շատ արագ․ 8-10 ժամ անց արյան մեջ մնում է 25%-ից քիչ կոֆեին, որը շատ քիչ է անքնություն առաջացնելու համար։

Ինչ վերաբերում է օրվա երկրորդ կեսին խմած սուրճին, կարևոր դեր ունի ըմպելիքի թնդությունը։ Օրինակ՝ 30 գրամանոց էսպրեսսոյի բաժակում մոտավորապես 60 մգ կոֆեին կա, իսկ ահա ռոբուստայի միջին չափի բաժակում կարող է լինել մինչև 200 մգ կոֆեին, այնպես որ, այս ըմպելիքից հետո չքնելու հավանականությունը մեծանում է։

Շատ բան է կախված նաև կոֆեինի հանդեպ ձեր զգայունությունից։ Մարդկանց մեծ մասը քնելուց 5-6 ժամ առաջ սուրճ խմելուց հետո շատ լավ կարողանում է քնել։ Սակայն որոշ մարդիկ նյութափոխանակության որոշ առանձնահատկությունների պատճառով ավելի զգայուն են կոֆեինի հանդեպ։

Կոֆեինը կարող է ուռուցքային հիվանդության պատճառ դառնալ

Իսկ ահա սա իրոք միֆ է։ Բազում հետազոտություններից և ոչ մեկը չի կարողացել կապ հաստատել կոֆեինի օգտագործման և ուռուցքի ցանկացած տեսակի զարգացման միջև։ Փոխարենը կան մի շարք լուրջ հիմքեր՝ կարծելու, որ սուրճը նվազեցնում է որոշ ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել