Panorama.am-ը գրում է.

«Մարդիկ՝ դասախոս, ոստիկան, զինվորական, չեն ստանում համապատասխան աշխատավարձ իրենց ընտանիքները պահելու համար, ծայրահեղությունից  տաքսի են վարում, 99 տոկոսն  այդպես է»,-լրագրողների հետ զրույցում ասաց  կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից Վիգեն Դավթյանը։

Նա նշեց, որ վարչապես Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծելու. «Ինչու էյֆորիայի մեջ մտցրեց ժողովրդին, որ բամփեր, ձայները հավաքեր։ Դա էր պետք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեղափոխություն ա արել, այլ՝ իշխանանվիրատվություն ա ստացել։ Դա Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա նվեր ա տվել Նիկոլ Փաշինյանին»,– ասաց նա։

Մեկ այլ ցուցարար էլ համոզմունք հայտնեց, որ կառավորության որևէ ներկայացուցիչ  չի իջնելու ու չի մոտենալու իրենց, նրանց չի հետաքրքրում, թե ժողովուրդը ոնց կապրի։

«Հավաքվել ենք այստեղ, որ ապացուցենք, որ ոչ մի բան չի փոխվել՝ նույն կառավարությունն է, անուններն են փոխված։ Նույն ժողովուրդն ապրելու է ոնց կար, ժողովրդի մասին ոչ ոք չի մտածելու։ Հացը թանկացավ 20 դրամով, ամեն ինչ թանկանալու է։ Մի քիչ համբերեք, ավելի է վատանալու»,- նշեց ցուցարար տաքսիստը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել