Էս 5 տարի ա՝ բացառապես հայատառ եմ գրում, ընդ որում՝ հայերենիս մակարդակն ահավոր էր որոշում կայացնելու պահին, քանի որ 2004-2014-ը գրեթե չէի օգտագործել գրավոր հայերենը։ Ամեն դեպքում որոշեցի, որ ավելի լավ է տառասխալներով գրեմ, բայց բովանդակային տեսակետից ճիշտ ընկալվեմ, քան հակառակը։ Այնքան համոզված էի, որ հայերեն արտահայտվելու միակ ճիշտ տարբերակը սա է, որ ինձ հետ բոլոր շփվողներին էլ համոզում էի անցում կատարել։ Մինչ օրս եթե որևէ մեկն ինձ լատինատառ է գրում, ներողություն է խնդրում նախապես՝ իմանալով վերաբերմունքս մտքերի արտահայտման այդ ձևաչափի հանդեպ։ Ես կարող եմ շատ երկար գրել այս թեմայի մասին, այլ թեմաների մասին էլ լիքը գրառումներ կարող եմ անել, գիտե՞ք ինչու․ շատ պարզ է, քանի որ ԼԻՔԸ ժամանակ ունեմ։ )))))
Նիկոլ ջան, ես էս թեմայով գրեմ, Zohrap Yeganyanը գրի՝ լավ, բայց ախր դու վարչապետ մարդ ես, արա երկրում նայի ինչ պի*դեց ա կատարվում, դու ինչի՞ հետևից ես ընկել։
Հ.Գ. Nikole misht tshisht a, ete asum a hayatar grenk, uremn hayatar enq grelu u Serj, eeee, u verj!