Բաղադրիչներ
- սիսեռ - 150 գ
- կիտրոնի հյութ - 15 գ
- ձիթայուղ - 25 գ
- թահին (քունջութի մածուկ) - 25 գ
- սխտոր - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- կարմիր պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թրջում ենք սիսեռը և թողնում ողջ գիշեր, ապա խաշում 4-5 ժամ: Եփած սիսեռը կեղևազրկում ենք և հարում բլենդերի միջոցով, ավելացնում ենք խաշած սիսեռի ջուրը (որպեսզի ստանանք անհրաժեշտ խտություն) և նորից հարում բլենդերով:
Ավելացնում ենք թահինը, կիտրոնի հյութը, ձիթայուղը, մաքրած սխտորը, աղն ու սև պղպեղը և նորից հարում ստացված զանգվածը բլենդերով:
Ապա պատրաստի հումուսը դնում ենք ափսեի վրա, կենտրոնում անում մի փոքրիկ փոսիկ, որտեղ լցնում ենք մի քիչ ձիթայուղ: Ձևավորում ենք պատրաստի հումուսը և մատուցում:

Մատուցում ենք հումուսը ձեր իսկ պատրաստած լավաշի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/հումուս/?fbclid=IwAR3pBq9sLmqo1dPbwUDxvvG5Y18Fp_8-BlKH0TuUFF6wGtfF1Z_CMms2waY
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել