Aysor.am-ը գրում է.

Ապագային միտված ծրագիր է, կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնորոշեց ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով, ծրագրում ներառված են Հայաստանի արտաքին և ներքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը:

«Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, այն չի կարող ներառել բոլոր ընթացակարգերը: Իմ կարծիքով, դրանում քննարկված են ներքին և արտաքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը: Կան որոշակի հարցեր, որոնք ևս լավ կլիներ, որ տեղ գտնեին, սակայն կառավարությունը, գուցե, փոձի դա իրականացնել հետագայում աշխատանքային կարգով»,- ասաց Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել