Երևանյան գրեթե բոլոր կաֆեներում կա երկու սրահ՝ ծխողների և չծխողների, ու այդ սրահները լավ էլ իրարից առանձնացված են։
Հիմա հարց է առաջանում՝ ո՞րն է ամեն տեղ ծխելն արգելելու իմաստը, եթե ընտրության հնարավորություն կա։
Եթե ծխող չես, համեցի չծխող վայրեր, եթե ծխող ես, հարց չկա, դու էլ համեցի այստեղ։ Այս զաստավիտի իմաստը ո՞րն է։ Ասում են՝ պայքարում են չծխողների համար․․․ Լավ, բա էս երկրում մի կառույց էլ չկա՞, որ պայքարի ծխողների իրավունքների համար։ Իհարկե, կասեք, որ ծխելը վնասակար է առողջությանը, բայց պետք է նշեմ, որ աշխարհում սեքսից ավելի շատ մարդ ա մեռել, քան ծխելուց, էնպես որ, կարող եք առաջինը պայքարել սեքսի դեմ, որ փակ տարածքներում սեքս չանեն։
Ով պարապ ա մնում, սեփական փիառի համար սկսում է բզբզալ։ Էս ի՞նչ նոր բան ա։
Ծխել ու չծխել որոշում է մարդը, ինքն էլ իրա առողջության տերն է, հատկապես որ բոլոր սիգարետների վրա գրված է, թե ինչ հետևանք է ունենում ծխելը․․․ Այսինքնս՝ մարդը գիտակցված է գնում էդ քայլին, ապա էլ իմաստը ո՞րն է ձեր անիմաստ քայլի։
Գիտեմ՝ ուզում եք աշխարհին նմանվեք, բայց դուք էնքան բանով եք հետ աշխարհից, որ սկսել եք ամենավերջից․․․
Զաստավիտի երկիր ենք մանրից դառնում։
Ով ուզումա, ծխում ա, ով չի ուզում, չի ծխում․․․ Դուք զբաղվեք առողջապահության լիքը ոլորտների բացերով, որոնց լուծումները բեսամթ փիառ կապահովեն։