Բազմաթիվ անգամներ փորձել եմ ծխախոտ, փորձել եմ հասկանալ, այսպես ասած, ծխելու кайф-ը, 2003-ից վերջնականապես հասա այն եզրահանգմանը, որ իրականում չծխելու кайф-ը մի քանի անգամ ավելի շատ է, քան ծխելունը։
Ծառայության ժամանակ տեսնում էի՝ ոնց են տառապում ծխելու համար, ծխախոտի մնացուկի հայտնաբերելու դեպքում, չնախատեսված վայրերում ծխելու համար ինչքան էին պատժվում, հագուստի վրայի տհաճ հոտը, անիմաստ ծախսերն ու վայելում այդ հաճույքը, որ չծխելով ուղղակի ազատված ես այդքան գլխացավանքների մեջ ընկնելուց։
Չծխելու հաճույքը զգում եմ կիլոմետրերով վազելու ժամանակ, երկար քայլքի ժամանակ, մեքենայում բացարձակ ծխախոտի հոտ չզգալով, մեքենայի մոխրամանը մետաղադրամների դարակ դարձնելով, կաֆե կամ ռեստորան մտնելով բացարձակ ուշադրություն չդարձնելով՝ այդտեղ ծխելն արգելվա՞ծ է, թե՞ չէ։ Իմ կարծիքով՝ ծխելու հաճույքը գեղեցիկ պոնտն է, ուրիշ ոչինչ, որը հետագայում գցում է մարդուն կախվածության մեջ։ Հիմա iqos-ների հետ կապված հետաքրքիր հնարքների են դիմել, սմաթֆոնների նման տարին մի մոդել են թողարկում ու դարձնում թրենդային մի բան։ Հույս ունեմ՝ ՀՀ-ում մի օր հենց չծխելը կդառնա թրենդային, ճիշտ մորուք պահելու պես։