«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի՝ Արմեն Աֆանդյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների ու տարեկան եկամտի մասին: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. սկզբում կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:

2018թ. վերջում նշված դրամական միջոցներից 6 500 000 ՀՀ դրամը դարձել է 7 000 000 ՀՀ դրամ: 20 000 ԱՄՆ դոլարը պահպանվել է նույն չափով: 2018թ. Ա. Աֆանդյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ կազմելով 7 046 163 ՀՀ դրամ:

Նշենք, որ Ա. Աֆանդյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել 2007 թվականին: Մինչ այդ նա եղել է Սյունիքի մարզի դատախազ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել