Aysor.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և այն կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը՝ Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո։

Մակեդոնիան և դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողները Ստոլտենբերգին հարցրել են, թե այս իրադարձությունն ի՞նչ է նշանակում Վրաստանի անդամակցության հեռանկարների տեսանկյունից:

«Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որոնք ՆԱՏՕ-ի արժեքների կրողներն են»,- ասել է Սթոլտենբերգը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել