Մի քանի դիտարկումներ ՀՀ կառավարության ծրագրի մասով.
Ամենատարօրինակն այս կառավարության ներկայացրած ծրագրում այն է, որ համարյա ամեն ինչ կապվում է նրա հետ, որ Հայաստանում առկա է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ, ժողովրդի վստահությունը վայելող Կառավարություն: Պաշտպանության ոլորտի քաղաքականությունն իրականացնելու հարցում էլ կառավարությունը գտնում է, որ վերոնշյալը թույլ է տալիս ազգային ամբողջ ներուժը համախմբել զինված ուժերի զարգացման ու մարտունակության բարձրացման, սահմանների անձեռնմխելիության ամրապնդման, ներքին անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։
Փաստացի այս կարևորագույն հարցերի լուծումը կառավարությունը տեսնում է նրանում, որ ինքը կա, այսպես ասած: Այստեղ պետք է ընդգծել, որ որևէ մթնոլորտի առկայությունն ամենևին էլ նախապայման չէ, որ ինչ-որ ոլորտ զարգանա:
Շատ ավելի տարօրինակ է կառավարության ծրագրում տեղ գտած այս նախադասությունը՝ վերոնշյալ պայմանների առկայությունը նաև հնարավորություն է տալիս ամրապնդելու պետության ինքնիշխանությունը և բարձրացնելու երկրի բարի համբավը:
Ստացվում է, որ կառավարությունը կարծում է, թե պետության համբավը և ինքնիշխանությունը բարձրացնելու համար իր գոյությունն արդեն իսկ բավարար է:
Բավականին լուրջ մտորելու տեղիք է տալիս նաև այս ձևակերպումը՝ հետևողական քայլեր են կատարվելու ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցումով փոխարինելու ուղղությամբ։ Նշված չէ, թե որո՞նք են այդ հետևողական քայլերը, կոնկրետ ի՞նչ է արվելու, ինչքա՞ն ժամանակահատվածում, ի՞նչ ռեսուրսներով է արվելու և ի վերջո ի՞նչ են հասկանում առաքելության զգացում ասելով:
Ցանկությունների ժանրից հաջորդ ձևակերպումը՝ Կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրների կառավարման և հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ: Նորից՝ ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, ինչքա՞ն ժամկետում է ներդրվելու, ինչի՞ հաշվին է ներդրվելու: Չկա որևէ հստակ գործողություն, միայն բարի ցանկություններ:
Կենացների ժանրի այս ձևակերպումներին հաջորդում է, այսպես ասած, գերագույն կենացը՝ Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:
Արդյունքում փաստում ենք, որ կառավարության ծրագրի պաշտպանական քաղաքականությանը վերաբերող հատվածը կազմված էր բացառապես կենացներից և ցանկություններից, և ամենակարևորն այն է, որ որևէ մեկը չի կարող մեղադրել կառավարությանն իր ծրագիրը չիրագործելու համար, քանի որ նշված չէ հստակ անելիք, չկա ժամկետ, չկա հստակ ձևակերպում:
Ներքին անվտանգության հատված՝
Ներքին անվտանգության մասով նշվում է, որ կարևոր է բարձրացնել իրավապահ մարմինների և դատական համակարգի վստահելիության, հանրային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, գործուն մեխանիզմների ներդրմամբ ապահովել իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը:
Կառավարությունն առանցքային նշանակություն է տալիս բռնությունից զերծ հանրության հայեցակարգին, նշում, որ գործուն քայլեր է արվելու այդ ուղղությամբ, սակայն նորից ոչ մի խոսք այն մասին, թե կոնկրետ ինչ քայլեր է արվելու, երբ ու ինչպես:
Ապա կառավարությունն իր ծրագրում ներքին անվտանգության համար կարևոր բաղադրիչների մասին դասախոսություն է կարդում՝ համաճարակների դեմ պայքար, ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանություն, պահպանում և այլն: Տպավորություն է, որ կառավարությունն ինքն իր համար նոր է բացահայտել, թե ինչ ասել է ներքին անվտանգություն:
Արտաքին քաղաքականություն
Այստեղ նույնպես որևէ հստակություն և նորություն չկա՝ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում աշխարհի բոլոր պետությունների հետ, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, ԱՄՆ-ն, ԵՄ-ն նույնպես , ոչ մի կոնկրոտ քայլ, գործողություն, ծրագիր: Տարօրինակ է միայն այն, որ առանձին կետով նշված չէ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին ցանկությունները )
Կոռուպցիայի դեմ պայքար
Ինչպես ենթադրվում է, Կառավարությունը բավականին ծավալուն նշել է, թե ինչքան վատ բան է կոռուպցիան՝ Կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այս հատվածը՝ կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:
Այստեղ նույնպես բախվում ենք ցանկությունների էջերին, որտեղ գրված է, թե ինչն է վատ, ինչքան վատ է, նորից էմոցիա, հանրային ընկալումներ, զգացողություններ: Փաստացի, կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես գտնվում է կենացների տիրույթում:
Հասանք ամենահետաքրքիր կետին՝ Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի...
Այստեղ մի հրաշալի նախադասություն ենք գտնում՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Այստեղ կարելի է ասել՝ իյա, իրո՞ք և անցնել հաջորդ կետին, քանի որ երազանքների բարի փերու կողմից գրված այս էջերին պակասում է միայն՝ անուշ լինի արտահայտությունը:
Վերջապես հանդիպեցինք թվի, ավելի շուտ տարեթվի՝ ուշադրություն՝ Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը,
Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:
Այստեղ կարելի է ծափահարել կառավարությանը նման հրաշալի ցանկություններ ունենալու կապակցությամբ և անցնել առաջ:
Միակ նախադասությունը, որը կարելի է գրավիչ համարել կառավարության ներկայացրած ծրագրում սա է՝ մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից։
Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, ապա նորից հանդիպում ենք ցանկությունների, հասարակության համար դրական և բացասական երևույթների թվարկումների, կենացների, ճառերի և նորից ոչ մի թիվ, ոչ մի հստակություն:
Կարծում եմ՝ ժամանակն է, որ կառավարության ծրագրի ձևաչափը փոխվի՝ շարադրությունից դառնալով բացառապես թվային տվյալներով ներկայացված ծրագիր: Հաշվի առնելով այն փաստը, որ ամեն ինչ հնարավոր է թվային ձևակերպումներով ներկայացնել, կառավարության ծրագիրը պետք է ներառի բացառապես թվեր՝ ունենք x աղքատության աստիճան, 5 տարի անց կունենանք y աստիճան, պետք է հստակ նշվեն գործողությունները, որոնց արդյունքում կգրանցվի այդ փոփոխությունը, ունենալ գործողության մի քանի տարբերակ, որոնք հնարավորություն կտան ֆորս մաժորային իրավիճակների դեպքում փոխել գործողությունների հաջորդականությունը, բնույթը:
Ի վերջո, կառավարության ծրագրում, կարծում եմ՝ պետք է բացառել որևէ ցանկություն, այն պետք է հիմնված լինի միայն իրատեսական նպատակների վրա: Իմ պատկերացմամբ լավագույն կառավարության ծրագիրն այն է, որը բաղկացած կլինի մի քանի էջ աղյուսակից, որտեղ կլինեն հստակ թվեր, տոկոսներ և տարեթվեր, իսկ երջանիկ, արժանապատիվ, հպարտ, անարգանքի արժանի և այլ ձևակերպումները կթողնվեն ԱԺ պատգամավորներին՝ իրենց պոպուլիստական ելույթներում օգտագործելու համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2443833102353512&set=a.133870446683134&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել