Panorama.am-ը գրում է.

Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվություն ապահովելն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Դա պետք է լինի համար մեկ խնդիրը՝ առաջին հերթին հենվելով մարդու վրա՝ որպես ամենամեծ արժեքի: Մարդն ամենամեծ արժեքն է, և մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները առավելագույնս իրացնի՝ իր համայնքի, ընտանիքի ու հայրենիքի բարեկեցության համար»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ առաջին հերթին իրենց գործընկերը տեղացի գործարարն ու ձեռներեցն է լինելու, բայց շատ ակտիվ պետք է աշխատել այլ մարզերից, արտերկրից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

«Տավուշի մարզն այդ առումով լուրջ պոտենցիալ ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունեն լուրջ հարկային արտոնություններ: Ես կարծում եմ, որ այսօր դրանք լուրջ ռեալիզացված չեն: Կան հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են ու շատերս անգամ դրանց մասին չգիտենք, դրա վրա շեշտադրում դնելով պետք է խթանենք տնտեսության ակտիվությունը»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել