Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 1 մլրդ ռուբլիով վաճառքի է հանվել երկրի ամենաթանկարժեք բնակարանը: Պենտհաուսը կառուցվել է հայկական ծագումով մոսկվաբնակ հայտնի ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագծով: 

Այն գտնվում է 6 հարկանի տան 6-րդ հարկում, ունի 6 սենյակ, իսկ ընդհանուր մակերեսը 660 քառակուսի մետր է: «Վեց» թվի կրկնության պատճառով բնակարանը «սատանայական» են անվանել: Այս մասին նշվում է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող հարթակում հայտնված բնակարանի նկարագրության մեջ: 

Բնակարանի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Զաչատևսկի վանք, Փրկչի տաճար և Մոսկվա գետ: 

Ճարտարապետ Յուրի Գրիգորյանը սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում, 1999թ.-ին գործընկերոջ հետ հիմնել է «Մեգանոմ նախագիծ» ճարտարապետական բյուրոն: Այժմ «Սկոլկովո» նորարարական կենտրոնի քաղաքաշինության խորհրդի անդամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել