Եթե ես լինեի Երևանի քաղաքապետ, կհայտարարեի ամանօրիգինալ, արտասովոր ու արտառոց քանդակների մրցույթ, և տասը լավագույնները կքանդակվեին ու կտեղադրվեին Երևանի տարբեր փողոցներում: Հիմա կասեք՝ բա ֆինա՞նսը... Պատասխան. յուրաքանչյուր տեղադրված նստարան կգնեիր ինքնարժեքով, Հանրապետության հրապարակին 150 մլն չէի տա, որ մի հատ էլ քանդեին, ու էդ գումարներով կստեղծվեին արվեստի գործեր, մնայուն արժեքներ... Հաջորդ նմանատիպ ծրագիրը կլիներ արտասովոր շատրվանների ու ցայտաղբյուրների մրցույթը: Երևանին պակասում են արտասովորն ու հետաքրքիրը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10201396186970702
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել