Շատ երեխաներ և դեռահասներ խորասուզվում են վիրտուալ աշխարհում, որպեսզի մոռանան իրական աշխարհում առկա խնդիրները, համոզված է Բեռլինի Վայսենզե շրջանի սուրբ Իոսիֆ կլինիկայի հոգեբույժ, գիտության դոկտոր Իրիս Հաուտը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

2017թ.-ին երկրում անցկացված հարցման համաձայն՝ 12-17 տարեկան երեխաների և դեռահասների մեծամասնությունը օրական 2.5-3 ժամ սոցիալական ցանցերի վրա է ծախսում: Նրանցից մեկ երրորդը խոստովանել է, որ «նստած են» ինտերնետում, որպեսզի «չմտածեն տհաճ բաների մասին»:

«Սա պետք է ազդանշան լինի ծնողների համար, եթե երեխաները ինտերնետում են անցկացնում ավելի քան երկու ժամ, սոցցանցերում ակտիվության պատճառով անտեսում են դպրոցը, մեկուսանում են շրջապատից, դառնում անտարբեր»,- նշել է հոգեբույժը:

Համացանցը միայն ավելացնում է դեռահասների վախերն ու դեպրեսիաները: Իսկ իրենց հրապարակումների համար ստացված «լայքերը» իրական կախվածություն են ստեղծում նրանց համար, քանի որ «հաջող» հրապարակումներից հետո կրկին այդպիսի «մրցանակ» ստանալու ցանկություն է առաջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել