Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երեք պատգամավոր մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի բարձր իշխանության կողմից կին ակտիվիստներին խոշտանգելու դեպքերի առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայում կանանց նկատմամբ բռնություններն ու խոշտանգումների ետևում կանգնած է արքայազն Մուհամեդ բին Սալմանը:

Amnesty International-ը հաղորդել էր, որ նախորդ ամիս արձանագրվել է բռնության 10 դեպք, այդ թվում` սեռական ոտնձգության և սպառնալիքների: Ըստ իրավապաշտպանների`նախորդ տարվա մայիսից առ այսօր ձերբակալվել է իր իրավունքների համար պայքարող ավելի քան մեկ տասնյակ կին: Կանանց մեծամասնությունը պայքարում է տղամարդկանց խնամակալության իրավունքը վերացնելու դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել