Վիտամին C-ն շատ կարևոր և անհրաժեշտ միկրոտարր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն օրգանիզմի կողմից չի արտադրվում, և մենք պետք է սննդի և հաբերի միջոցով բավական քանակությամբ վիտամին ստանանք։
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 90 մգ վիտամին C տղամարդկանց համար և 75 մգ՝ կանանց համար։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի ապացուցված պատճառ՝ C վիտամին ընդունելու համար։
Խրոնիկ հիվանդությունների հավանականության նվազեցում
Վիտամին C-ն շատ հզոր հակաօքսիդանտ է, որն ամրապնդում է օրգանիզմի բնական պաշտպանությունը։ Հակաօքսիդանտները նյութեր են, որոնք վերականգնում են իմունային համակարգը։ Նրանք օրգանիզմի բջիջները պաշտպանում են վնասակար մանրէներից։
Վնասակար մանրէները, կուտակվելով օրգանիզմում, կարող են թթվեցնող սթրեսի պատճառ դառնալ։ Այն առողջ բջիջների կործանման պատճառ է դառնում և վերջիվերջո հանգեցնում է տարբեր խրոնիկական հիվանդությունների։
Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում այս վիտամինի ավելացումը կարող է հանգեցնել արյան մեջ հակաօքսիդանտների մակարդակի աճելուն։ Սա օրգանիզմին օգնում է ինքնուրույն պայքարել բորբոքային գործընթացների դեմ և նվազեցնում է վտանգավոր հիվանդությունների հավանականությունը, օրինակ՝ սիրտ-անոթային։
Պայքարում է ճնշման բարձրացման դեմ
Բարձր ճնշումը կարող է սրտի խրոնիկական հիվանդությունների պատճառ դառնալ։ Հետազոտողները պարզել են, որ վիտամին C-ն իջեցնում է արյան ճնշումը և հանգստացնում է անոթների պատերը։
Կանխարգելում է հիշողության վատթարացումը
Նորմալ մտածելու ունակության կորուստը, հիշողության և տեղեկություն մտապահելու հետ կապված խնդիրները կոչվում են դեմենցիա։ Հիմնականում այն հանդիպում է տարեց մարդկանց մոտ։ Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում են ավելի քան 35 միլիոն մարդ։
Դեմենցիայի զարգացմանը կարող է նպաստել թթվեցնող սթրեսը, որը հաճախ խրոնիկական հիվանդությունների պատճառ է դառնում։ Հատկապես վտանգավոր է, երբ այն հասնում է գլխուղեղին կամ ողնուղեղին, ինչպես նաև նյարդային համակարգի այլ կարևոր օրգաններին։
Վիտամին C-ն կարող է ակտիվորեն պայքարել թթվեցնող սթրեսի դեմ, այդ պատճառով դեմենցիայի առաջացումը հիմնականում կապված է այս վիտամինի բացակայության հետ։ Այն ժամանակ, երբ նրա բավարար քանակությամբ օգտագործումն ունենում է պաշտպանիչ ազդեցություն։
Գիտնականների վիճաբանության առարկա է այն հարցը, թե որն է օգտակար՝ արհեստական լրացումնե՞րը, թե՞ վիտամիններով հատուկ դիետան, սակայն եթե ձեր սննդակարգում բավական քանակությամբ վիտամին C կա, ապա լրացումների կարիք դուք չունեք։
Օրգանիզմում նրա ավելցուկը կարող է աչքի հիվանդության պատճառ դառնալ, այդ պատճառով բարձր չափաքանակով վիտամիններ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։