Մեծ Բրիտանիայում անհայտ կինը վտանգի է ենթարկել իր կյանքը, որպեսզի փրկի լճում խորտակվող շանը։

Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, Յորքշիր դքսության այգիներից մեկում։ Այգում քայլող բրիտանուհին տեսնում է լճի մեջ ընկած շանը և նետվում է՝ նրան փրկելու։ Ջրի մակերեսը ծածկված է եղել սառույցով, այդ պատճառով կինը ստիպված է եղել ջարդել սառած հատվածները։ Նա լողալով անցել է 20 մետր՝ շանը սառած լճից հանելու համար։

Ականատեսներից մեկը նշում է, որ տարեց տղամարդը բաց է թողել շանը, որը ցատկել է լիճը և այլևս չի կարողացել դուրս գալ։

Ըստ մեկ այլ ականատեսի՝ մի պահ թվացել է, թե կինը խորտակվում է, սակայն արդյունքում երկուսն էլ կարողացել են դուրս գալ ջրից։

Ջուրն այնքան սառն է եղել, որ կնոջ կյանքը վտանգի է ենթարկվել։ Ականատեսները հիացել են կնոջ հերոսական քայլով, օգնել են նրան դուրս գալ ջրից և տաք հագուստ են տվել նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել