Շատերը տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս լոռամիրգ են օգտագործում են։ Լոռամիրգը լայն տարածում ունի նաև ազգային բժշկության մեջ։ Ի՞նչ օգտակար հատկություններ ունի լոռամիրգը։
Վերականգնող հատապտուղ
Լոռամիրգը հիմնականում աճում է ճահճուտ հողատարածքների վրա։
Լոռամիգը հարուստ է վիտամիններով։ Հատապտուղն իր մեջ պարունակում է C, B և PP խմբի վիտամիններ։ Նրա բաղադրության մեջ մտնում են երկաթ, յոդ և բոր։ Լոռամիրգը հարուստ է նաև օրգանական թթուներով։
Կալորիականությունը՝ 100 գրամին՝ 20 Կկալ։
Օգուտ
- Օգտակար է անեմիայի ժամանակ։
- Դիետիկ սնունդ է, նվազեցնում է քաշը։
- Օգտակար է շագանակագեղձի հետ կապված խնդիրների ժամանակ։
- Միզամուխ միջոց է։ Վերականգում է երիկամների աշխատանքը։
Ինչպե՞ս է լոռամիրգն ազդում օրգանիզմի վրա
Լոռամիրգը դիետիկ սնունդ է։ Այն քիչ կալորիականություն ունի և միևնույն ժամանակ հարուստ է վիտամիններով և միկրոտարրերով, սակայն այն օգտագործելիս զգույշ եղեք․ հատապտուղը կարող է մեծացնել ուտելու ցանկությունը։ Հետևեք ձեր օրգանիզմի անհատական ռեակցիային։
Դրականորեն ազդում է մարսողական համակարգի վրա։
Լոռամիրգը մեզ ծանոթ է մանկությունից։ Այն կարող է վերականգնել ուժերը և ամրապնդել օրգանիզմի իմունային համակարգը։ Համարվում է ջերմիջեցնող մթերք։
Հագեցնում է ծարավը։
Օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար։ Ամրապնդում է անոթները և վերականգնում է արյան բաղադրությունը, ինչպես նաև նվազեցնում է արյան վնասակար խոլեստերինի մակարդակը։
Լոռամիրգն օժտված է հակաբակտերիալ և միզամուղ հատկություններով։
Բուսաբուժություն
- Լոռամրգի հյութը և մեղրը նվազեցնում են հազը։ Օգտակար է բրոնխիտի ժամանակ։
- Մեկ գդալ հատապտուղը վերականգնում է իմունային համակարգը։
- Բուժում է կոկորդի ցավը։
- Առողջ սիրտ-անոթային համակարգ ունենալու համար օրական 2-3 բաժակ լոռամրգի հյութ խմեք։