Մյանայի գավառում՝ Կահիրեից 250 կմ հարավ, հայտնաբերվել է մի քանի հինավուրց գերեզմաններ և մոտ 40 մումիա, հայտնում է Ynetnews-ը:

Ժայռերի մեջ փորված դամբարանները պատկանել են միջին դասի ընտանիքների, որոնց անդամները, հավանաբար, ապրել են Պտղոմեական ժամանակաշրջանում՝ հռոմեական կամ վաղ բյուզանդական շրջանում:

Չնայած ժամանակին, մումիաները լավ վիճակում էին: Մահացածների թվում առնվազն 10 երեխա կա: Աճյուններից բացի, գերեզմաններում հայտնաբերվել են պապիրուսներ, կավե ամաններ և մումիաների համար զարդանկարած սարկոֆագներ:

Որոշ արտեֆակտների վրա հին եգիպտական լեզվով արձանագրություններ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել