Aysor.am-ը գրում է.

Արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցում եմ ստացել. ծանուցում ստացել է նաև ԵՊՀ շուրջ 450 աշխատակից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Վահրամ Մկրտչյանը՝ հավելելով, որ մարտի 31-ից աշխատանքը կորցնելու խնդրի առջև կանգնած 450 աշխատակցից 200-ը զուտ գիտաշխատող է, մյուսները մայր բուհում աշխատում են համատեղության կարգով։ 

Նրա խոսքով՝ ազատման ծանուցագրեր ստացել են ոչ միայն ԵՊՀ-ի, այլև՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մանկավարժական և Ագրարային համալսարանների բազմաթիվ աշխատակիցներ։

Վահրամ Մկրտչյանը նշեց, որ եթե մինչև փետրվարի 7-ը՝ կառավարության առաջիկա նիստի օրը, գործադիրն իրենց խնդրին լուծում չտա, պատրաստվում են մի քանի բուհերի աշխատակիցներով բողոքի ցույց անցկացնել։

«Մեր պահանջն այն է, որ բուհական գիտահոտազոտական լաբորատորիաներում եղած բյուջետային ֆինանսավորումը պահպանվի, այսինքն՝ դա մրցութային չլինի։ Երևանի պետական համալսարանը, Գիտխորհրդի և արհմիության անունից, դիմել է կառավարություն, որպեսզի այդ որոշումը փոխեն։ Այս պահին սպասում ենք այդ որոշման փոփոխությանը։ Եթե չփոփոխվի, մենք հինգշաբթի օրը կգնանք երթի, իսկ եթե փոփոխվի, հինգշաբթի օրվա միջոցառումը չենք անի։ Մեր նպատակը մեր խնդիրները լուծելն է», - նշեց ԵՊՀ աշխատակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել