Դքսուհին մարմնավաճառների համար ուտելիքի ծանրոցներ է պատրաստել: Անսպասելի կերպով նա հարցրել է աշխատակիցներին՝ արդյոք նրանց մոտ գրիչ կա, և որոշել է բանանների վրա գրություններ թողնել:
«Ես լսել էի, որ նմանատիպ ծրագիր էին իրականացրել Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում: Գրություններն ուղղված էին դպրոցի երեխաներին, որպեսզի նրանք իրենց ինքնավստահ ու ուժեղ զգան»,- պատմել է Մեգանը կազմակերպության աշխատողներին:
Հրապարակված լուսանկարներում երևում են բանանների վրա արված «դու ուժեղ ես», «դու քաջ ես», «դու յուրահատուկ ես», «դու սիրված ես» և այլ տիպի գրություններ:
Ավելի ուշ կազմակերպության անդամները թվիթերյան գրառման միջոցով շնորհակալություն էին հայտնել թագավորական զույգի այցելության համար: «Ինչպիսի պատիվ էր ձեզ ընդունելը: Այն մեր դեպքին ժպիտ բերեց»,- ասված է գրառման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել