Armsport.am-ը գրում է.

Փետրվարի 4-ի առավոտյան Երևանի «Բանանցը» մեկնել է Անթալյա, որտեղ մեկնարկել է թիմի առաջին արտասահմանյան հավաքը 2018/19 մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Մինչև փետրվարի 18-ը նախատեսված հավաքի ընթացքում «Բանանցը» կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում:

«Բանանցի» առաջին ստուգողական հանդիպումն Անթալիայում կկայանա փետրվարի 6-ին ռուսական «Նիժնի Նովգորոդի» դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել