IHS Markit լոնդոնյան ընկերության արհեստական բանականության փորձագետները նախազգուշացրել էին, որ ռոբոտները կկարողանան կես դար անց որոշել մարդկային կարողությունների սահմանը: Գիտնականները կարծում են, որ չափազանց կարևոր է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, մարդկության «փոխարինումը» կանխելու համար:

Այս պահին էլեկտրամեխանիկական սարքավորումները գերազանցում են մարդկանց զգայունությամբ և արձագանքման արագությամբ: Հաշվի առնելով վերջին տասնամյակի հսկայական տեխնոլոգիական առաջընթացը, գիտնականները ռոբոտներին տալիս են մոտ 50 տարի մարդկային էության մի շարք բացերը «ծածկելու» համար: Նույնիսկ եթե ուղեղը առավելություն ունենա և մարդիկ առավել դինամիկ և բազմակողմանի դառնան, էլեկտրոնիկան կարող է գերազանցել մարդկանց մի շարք ուրույն գործառույթներում: Գիտնականները շեշտել են, որ խիստ կարևոր է, որ մարդկությունը հստակ կանոններ սահմանի և որոշակիացնի սահմանները:

Փորձագետները չեն ժխտում, որ մի օր ռոբոտները գիտակցություն կունենան և կարող են կյանքի անկախ ձևեր համարվել: Գիտնականները կարծում են, որ տեխնոլոգիաների առավելությունների կիրառմանը կօգնեն միայն համապատասխան կանոնները, մեթոդները և էթիկական պատշաճ գործընթացները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել