Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կենսաբանները պարզել են, որ քաղցը նպաստում է աղիներում ցողունային բջիջների վերաարտադրողականության զարգացմանը։

Գիտնականների առնետների մասնակցությամբ մի շարք հետազոտություններ են արել․ առնետներին չեն կերակրել 24 ժամ, որից հետո գիտնականներն առանձնացրել են նրանց ցողունային բջիջները և արհեստական ճանապարհով աճեցրել են դրանք։

Պարզվել է, որ քաղցից հետո բջիջներում էներգետիկ նյութափոխանակության փոփոխություններ են տեղի ունեցել․գլյուկոզայի փոխարեն նրանք սկսել են ճարպաթթու օգտագործել։

Սա զգալիորեն արագացրել է նոր բջիջների ի հայտ գալը, նրանց երիտասարդացման գործընթացը կրկնապատկվել է։ Գիտնականները հուսով են, որ այս հետազոտությունը կնպաստի նմանատիպ ազդեցությամբ միջոցների ստեղծմանը, որը կօգնի տարեց մարդկանց և օնկոլոգիայով հիվանդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել