
Music: Kasabian – La Fée Verte
Գրում եմ, քանզի այլեւս ունակ չեմ այդ մասին մտածել։
Վ․ Մայակովսկի
***
Դեմքը լուծվել է հիշողությանս մեջ սուրճի պես, լուծվել եւ անհետացել է՝ բերանիս մեջ դառնություն թողնելով։
Դեմքը կարծես չեմ տեսել երբեք, նա երբեք իմ կյանքում չի եղել կարծես։
***
Սենյակումս անտանելի շոգ է։ Շոգ է, քանի որ վառարանի վրա տաբատս եմ չորացնում։ Վառարանի վրա եմ չորացնում տաբատս, քանի որ մինչ առավոտ պարանից կախված դժվար թե հասցներ չորանալ։ Պարանին չէր հասցնի չորանալ, հագնելու բան չէի ունենա։ Հագնելու բան չէի ունենա, քանի որ շաբաթներով լվացք չէի արել։
Լվացքի փոշուց հագուստիս վրայից գալիս է թարմության հոտ։ Թարմության հոտի պատճառով կորում է քո հոտը՝ տաբատիս, վերնաշապկիս, ձեռնոցներիս ու շարֆիս կպած։
***
Մեծ մտքերը գալիս են փոքր ակնկալիքներով։
***
Ամբողջ կյանքս ապրելու եմ իմ պատճառով չծնված սպերմատազոիդներից լավը լինելս ապացուցելու պարտավորվածությամբ։
***
ես սիրում եմ քեզ
այս բանաստեղծության մեջ
միտք
քանի որ հաջորդում
դու մտադրաբար
մոռացության կմատնվես
***
ես միայնակ եմ
երկնքում հանգող վերջին աստղի պես
լուսաբացին
անկողնում
***
Գիշերն արտահայտած անիմաստությունների մեջ կա հաջորդ անգամ նույնը չկրկնելու խորը իմաստ, որն ակնհայտ է դառնում միայն առավոտյան։