Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները․
1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է առաջանում:
2. Օրհներգը նվում և ձգում են, ուզած ձևով փոփոխում հիմնականում հանրապետականի դեմք երգիչները:
Հարկավոր է շուտափույթ հրաժարվել թե՛ օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից և թե՛ ռաբիսաչգիտեմինչական կատարումից:
Օրհներգը պետք է հնչեցնել պաշտոնական արարողությունների ժամանակ, պատշաճ ձևով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.gyurjinyan/posts/2095988973822915?notif_id=1549107259294310¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել