Հայտնիները հաճախ չեն կարողանում իրենց թույլ տալ հանգստի մեկնել հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով: Այս մասին գրում է Woman.ru-ն՝ ներկայացնելով օրերս հանգստի մեկնած Վերա Բրեժնևայի լուսանկարները:

Վերան հանգստանում է Մալդիվյան կղզիներում, որտեղից էլ լուսանկարներ է հրապարակել սոցցանցում: Հանրության քննարկման առարկա է դարձել վերջինիս լուսանկարը լոգարանում: Մեկ օրում հազարից ավելի մեկնաբանություններ են արվել գրառման ներքո:

Հրապարակման մեջ երգչուհին երկրպագուներին խնդրել էր ուրախանալ իր համար, քանի որ կատարվել էր Մալդիվներում լինելու նրա ցանկությունը:

«Ես երկար տարիներ ցանկանում էի հայտնվել այս կղզիներում, և ահա ինձ նման նվեր եմ արել։ Այժմ նույնիսկ ինքս ինձ եմ նախանձում»,- գրել է Բրեժնևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել