Նիդերլանդներում օրենքով արգելվում ա խանգարել եկեղեցական պատարագը։ 3 ամիս առաջ հայկական մի ընտանիքի ընդեղից ուզեցել են դեպորտ անել։ Տեղի եկեղեցին էդ հայ ընտանիքին ընդունել ա իր մոտ ու 96 օր շարունակ առանց մի վայրկյան դադարի, հերթափոխերով պատարագ ա անցկացրել, պատկերացնո՞ւմ եք, պատարագ, որը տևի 3 ամիս՝ ի պաշտպանություն օտարության մեջ գտնվող մի հայ ընտանիքի։ Արդյունքում ոստիկանությունն ամբողջ ընթացքում իրավասություն չի ունեցել մտնելու ու եկեղեցուց հանելու հայ ընտանիքին։ Էս մեծ ու բարի կամքի դրսևորման արդյունքում էսօր որոշումը վերանայվել ա, ու հայ ընտանիքին դեպորտ անելու որոշումը կասեցվել ա։
Նախ՝ հրաշալի ա իմանալ նման մարդկանց գոյության մասին։
Երկրորդ՝ «օ՜, այդ եկեղեցիները, ա՜խ, այդ ծեսերը, ո՞ւմ են պետք դրանք» ու նման ցինիզմի հասնող մոդայիկների բերանն էս պոստով, հուսամ, մի քսանյոթ հազարամյակ կփակվի։