Անշուշտ, սա շատ լավ է, հիանալի է: Երբ զինվորների համար ներդրվեց այս մեթոդը, ես բարձրացրի նաև սպաների հարցը, որ սպաները ևս պետք է ենթարկվեն այս կարգ ու կանոնին և զորամասի տարածք մուտք գործեն բացառպես ծառայողական հեռախոսներով, որոնք չեն ունենա տեսանկարահանման հնարավորություն: 

Զորամասում առկա գրեթե ամեն ինչ ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիա է՝ սկսած շտաբի տեղակայման վայրից, վերջացրած բարձրաստիճան սպաների աշխատասենյակներում պատերին փակցված քարտեզներից: Այստեղ կարող է թեկուզ մի անզգույշ ու անմեղ նկար ճակատագրական լինել․ մարդ նկարվում է բազմոցին նստած, բայց չի նկատում, որ նկարվել է կարևոր ինֆո պարունակող առարկայի ֆոնի վրա: Կամ էլ հենց ուղիղ իմաստով․ չի բացառվում, որ փաստաթղթերի ու ինֆոյի արտահոսք լինի գումարի դիմաց, որ ինչ-որ դավաճաններ ինտերնետային ցանցում ընկնեն թշնամու հատուկ ծառայության աշխատակիցների ցանցը... Մի խոսքով՝ լավ են արել՝ արգելել են: Իսկ եթե բանակում խնդիր կա, ապա թող լրագրողները դիմեն ՊՆ, ստանան համապատասխան թույլտվություն ու զորամասեր այցեր կատարեն, թե չէ ստացվում է, որ «ասում են, թե» մակարդակով ցեխ են շպրտում բանակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել