Armenpress.am-ը գրում է.

«Երևան» հիմնադրամը 1 մլրդ 807 մլն դրամի գումար է վերադարձրել պետական բյուջե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հիմնավորվել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից վատնվել, ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել 1 մլրդ 807 մլն դրամ գումար, որն ամբողջությամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանծառայությունում  հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքիձևակերպման  համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքովսահմանված վճարումներից, իրենց  պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշորչափերով գումարներ:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վերոնշյալ պատրվակով առձեռնստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունումհարուցվել էր քրեական  գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի(«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանրհետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելովկատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամիաշխատասենյակներում  քրեական գործով կատարվել են խուզարկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել