Հարեմ երևույթի վերաբերյալ մի շարք առասպելներ են հորինվել, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Սուլթանական պալատների այս ատրիբուտի մասին սխալ պատկերացումները կազմվել են, քանի որ Մերձավոր արևելքը XVIII-XIV դդ. եվրոպացիների համար անհայտ ու անհասանելի է եղել։

Արևելյան կյանք

Եվրոպացիները կարծում էին, որ արևելքում ապրում են ագրեսիվ թյուրքերն ու մավրերը, որոնց հետ էլ պատերազմել են մի քանի հարյուրամյակ։ Արևելքի մարդկանց կենսակերպի, մշակույթի և սովորույթների մասին ողջ տեղեկությունը փակ էր, քանի որ եվրոպացիները Մերձավոր Արևելքի երկրներ այցելելու հնարավորություն չունեին, այդ իսկ պատճառով այդ շրջանի մասին բոլոր տեղեկությունները փոխանցվում էին առևտրականների միջոցով, որոնք ուղևորվում էին հեռավոր Հնդկաստան և Չինաստան։

XVIII դարը մայրամուտ դարձավ Օսմանյան կայսրության համար, որը զրկվեց նախկինում գրաված տարածքներից։ Դրա տարածքը կրճատվեց՝ հասնելով ժամանակակից Թուրքիայի տարածքին։ Միաժամանակ հեշտացավ արևելյան երկրների բնակիչների ու եվրոպացիների շփումը, և վերջիններս հնարավորություն ստացան հեռավոր երկրներ այցելելու ու բացահայտելու դրանք։ Այսպես էլ ձևավորվեց «օրիենտալիզմը», որն իր արտացոլումը գտավ նաև արվեստում։ Հենց դա ընկավ XX դարի սկզբի նորաձևության հիմքը։

Օրիենտալիստ նկարիչների կտավներում տեսանելի դարձան վառ ու հյութեղ գույները։ Դրանցում պատկերում էին թխամաշկ ու թխահեր տղամարդկանց ու կանանց, որոնց արտաքինն ու հագուստը տարբերվում էին եվրոպացիների արտաքինից ու հագուստից։ Այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք էին Մոնտեսքյոն, Ֆլոբերն ու Ուայլդը, ևս ուշադրությունը սևեռեցին արևելքին և նկարագրեցին այն իրենց ստեղծագործություններում։

Անգլիացի դիվանագետ Ռիչարդ Ֆրենսիս Բերտոնն առաջին անգամ թարգմանեց «1001 գիշերվա հեքիաթ»-ն ու «Կամա Սուտրա»-ն անգլերեն։ Պարոն Բերտոնը զբաղվում էր աշխարհի տարբեր ժողովուրդների սեռական սովորույթներն ուսումնասիրելով, այդ թվում՝ նաև արևելքի ժողովուրդների։ Նրա պատմվածքները դարձան հարեմի մասին պատկերացումների սկիզբը, որոնց համաձայն՝ հարեմները սուլթանական ամրոցներում գտնվող վայրեր են, որտեղ բազմաթիվ գերուհիներ բավարարում են միապետի սեռական ցանկությունները։ Նման պատկերացումներ ունեին նաև եվրոպացի տղամարդիկ, որոնք հանդիպում էին հասարակական տներում պարող «հեշտ հասանելի» կանանց՝ Ստամբուլից և Կահիրեից եկած։

Սուրբ վայր

«Հարեմ»-ն առաջացել է թուրքական «հարիիմ» բառից, որը թարգմանավար նշանակում է անձնական կյանքի անձեռնմխելիություն։ Մահմեդականները պաշտպանում էին իրենց մասնավոր կյանքը օտարներից, այդ իսկ պատճառով հարեմը համարվում էր ամրոցի ամենագաղտնի վայրը։ Այստեղ բնակվում էին ոչ միայն գերուհիները, այլև իշխող ընտանիքի անդամների կանայք, երեխաներն ու այլ անդամներ։ Հարեմում էին բնակվում նաև բազմաթիվ ծառաներ։ Հարեմում կանանց սովորեցնում էին երգել, պարել, կարդալ, նվագել և լեզու ուսումնասիրել։ Արևելյան գեղեցկուհիները տեսական պատրաստություն էին անցնում սեռական հարցերի վերաբերյալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ անգամ պետք է հանդիպեր միապետին։ Հարեմ էին ընդունում բացառապես կույս աղջիկներին։  

Հարեմում բնակվող գերուհիները հիմնականում «ձեռք էին բերվում» պատերազմների ժամանակ, կամ նրանց գնում էին ստրկավաճառներից։ Նրանցից լավագույնները համարվում էին սուլթանի կնոջ թեկնածուներ։

Հիերարխիա

Իրականում ոչ բոլոր գեղեցկուհիներին էր հաջողվում տեսնել սուլթանին։ Աղջիկների մեծ մասը դառնում էին նաժիշտներ, որոնք ծառայում էին հարեմի մյուս աղջիկներին։ Տաղանդներ և գեղեցկություն ունեցող գերուհուն յուրահատուկ հարգանքով էին վերաբերվում։ Սակայն եթե աղջիկը չէր գտնում ճանապարհը դեպի սուլթանի սիրտը, նա կարող էր լքել հարեմը և ամուսնանալ։

Սուլթանական ամրոցներում տղաների համար դպրոցներ ևս կային, որոնք տղաներին պատրաստում էին պետական պարտականություններին։ Երբ նրանք ավարտում էին ուսումը, նրանց առաջարկվում էին հարեմի այն գերուհիները, որոնք հաջողության չէին հասել ուսման և միապետի սիրտը գրավելու հարցերում։

Հարեմում ավելի քան 1000 աղջիկներ էին ապրում, հետևաբար սուլթանը նրանցից յուրաքանչյուրին կարող էր մեկ անգամ տենել։ Եթե աղջկան հաջողվում էր հղիանալ և որդի ունենալ, ապա նա մտնում էր հարեմի էլիտար շարքերն ու փաստացիորեն դառնում էր սուլթանի կինը։ Սակայն պաշտոնապես չէին գրանցվում նման հարաբերությունները։

Սուլթանի մայրը հարեմի հիերարխիայի գլխավորն էր։ Այդ կինը ղեկավարում էր նաև կայսրությունը, չնայած որ նման իրավասություն չուներ։ Նա հաճախ սուլթանին խորհուրդներ էր տալիս կառավարման հետ կապված։ Երբեմն սուլթանուհին կարող էր անգամ առանց միապետի հետ խորհրդակցելու բանակցություններ վարել եկեղեցու և պետական գործիչների հետ։

Հարեմը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել թեթևաբարո աղջիկների հետ, ինչպես կարծում են շատերը։ Այս վայրը պահվում ու պաշտպանվում էր օտարներից և համարվում էր միապետի կյանքի անբաժանելի մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել