Ցանկացած կրթված մարդ գիտի, որ, համաձայն Աստվածաշնչի, Ադամին ու Եվային Աստված վռնդել է դրախտից արգելված խնձորն ուտելու համար, որը բարու ու չարի ծառի արգելված պտուղն էր: Սակայն, համաձայն Աստվածաշնչի, դա այդպես չէ: 

Աստվածաշնչում ոչինչ չի նշվում կոնկրետ ծառի և կոնկրետ պտղի մասին:

Image result for boda de tetis y peleo

Որտեղի՞ց այս պատմության մեջ հայտնվեց խնձորը

Հին հունական դիցաբանության համաձայն՝ Պարիսը պետք է երեք գեղեցիկ աստվածուհիներից ընտրեր ամենագեղեցիկին՝ տալով նրան ոսկե խնձորը: Պարիսը խնձորը տալիս է Աֆրոդիտեին։ Արդյունքում աստվածուհիները կռվում են, ինչն էլ հանգեցնում է Տրոյական պատերազմի:

Related image

Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է «կռվախնձոր» արտահայտությունը, և այս միրգը սկսել են ասոցացնել  ձախորդությունների հետ, այդ պատճառով էլ Վերածննդի դարաշրջանի նկարիչներն աստվածաշնչյան տեսարան նկարելիս խնձորը միշտ օգտագործել են որպես ձախորդության նշան: 

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել