Կանադայում գործող «Beth Oloth» իսրայելական հասարակական կազմակերպությունը 2017թ.-ին Իսրայելի բանակին 60 մլն դոլարի աջակցություն է ցուցաբերել: Այս փաստը չի վրիպել կանադական իշխանության աչքից, և «այլ երկրների զինված ուժերին օժանադակելու» հոդվածի տակ հնարավոր է լուրջ խնդիրների առջև կանգնի իսրայելական սփյուռքի այս հկ-ն: Հկ-ից հայտնում են, սակայն, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է բացառապես Իսրայելում աղքատներին օժանդակելու և բարեգործություններ կատարելու գործունեությամբ:

Պատկերացնո՞ւմ եք, միայն այս հկ-ն 60 մլն դոլար է հավաքել մեկ տարվա մեջ ու օժանդակել իսրայելական բանակին...

Թե բա՝ հարկ ու տուրք ենք մուծում, թող պետությունն էլ զբաղվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել