Panorama.am-ը գրում է.

Մինչ կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նախարարությունների օպտիմալացման հետ կապված, այդ ընթացքում Երևանի քաղաքապետարանը որոշեց իր հաստիքներն ավելացնել ևս 25-ով, մինչդեռ ամիսներ առաջ խոսում էին օպտիմալացումից։

Պարզվում է՝ այս դեպքում օպտիմալացումը ոչ թե հաստիքների կրճատմանը, այլ ավելացմանն է վերաբերել։

Երկու օր առաջ քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը փոփոխությունների ենթարկելու» նախագիծը՝ 47 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

Համաձայն նախագծի՝10 հաստիք ավելացան Անշարժ գույքի կառավարման վարչությունում, 15-ը՝ Վերահսկողության վարչությունում։

Հաստիքացուցակի ավելացման մասին քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումից Panorama.am-ը տեղեկանում է, որ Վերահսկողության վարչությունում հաստիքների ավելացումը պայմանավորված է նրանով, ըստ ոլորտների արդյունավետ լիազորություններն իրականացնելու համար լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն կա։

Իսկ Անշարժ գույքի կառավարման վարչությունում էլ հաստիքացուցակի ավելացումը հիմնավորված է այսպես. «Հասցեավորման գործընթացի կազմակերպումը նպատակահարմար չէ իրականացնել մրցույթի արդյունքում ծառայություններ ձեռք բերելու միջոցով, քանի որ այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել առավել արդյունավետ՝ անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակիցների թվաքանակը համալրելու միջոցով: Հասցեի տրամադրման գործընթացը կանոնակարգելու և աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել նոր՝ «Անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության» բաժին՝ վարչությունը համալրելով թվով 10 աշխատակիցներով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել