Aysor.am-ը գրում է.

Չեմ կարծում, որ պետք է դպրոցական առարկայացանկն ամբողջությամբ փոխել, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավանաբար նկատի է ունեցել առարկաների ծրագերի վերանայման անհրաժեշտությունը,  Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Հիմնական առարկաները, այսպես, թե այնպես, պետք է մնան։ Հանրակրթական առարկաների թվաքանակն ամբողջ աշխարհում կայուն է։ Մեկ երկու առարկա կարող է ավելացվել կամ պակասեցվել, բայց առարկայացանկն ամբողջությամբ չի կարող վերանայվել», - ասաց նա։

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման ձևաչափին՝ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ այս մարզաձևը դպրոցներում զարգացնելու մեծ հնարավորություններ կան, և եթե ծրագրերն ու դասագրքերը վերանայվեն, առարկան կարող է բավական արդյունավետ լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել