Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը մտադիր է հետաքննել միջադեպը, թե ինչպես է սիրուհու`Լորեն Սանչեսի հետ իր ինտիմ նամակագրությունը հայտնվել National Enquirer պարբերականի ձեռքում, գրում է The Daily Beast-ը:

Պարբերականի տվյալներով՝ Բեզոսի թիկնապահները տվյալ պահին մշակում են այն տարբերակը, որ արտահոսքը «քաղաքական դրդապատճառներ է ունեցել» Amazon-ի ղեկավարին վնասելու նպատակով:

Նշվում է, որ գործին կարող է միջամտած լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է Amazon-ի հիմնադրին և կապված է National Enquirer-ի սեփականատեր American Media ընկերության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել