Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշները:
Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի որոշմամբ այս մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Հրանտ Կալաչյանը (72 կգ):
Տարվա պաշտոնական մրցումներից առաջ այս ստուգատեսն առաջին փորձությունն է մեր ըմբիշների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/01/31/wrestling/950540
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել