Panorama.am-ը գրում է.

«Նաիրիտի» հարցը շատ զգայուն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե պետությունը պատրա՞ստ է վերագործարկել  «Նաիրիտ» գործարանը:

«Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- հավելեց նա:

Նախարարը միաժամանակ նշեց, որ կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: «Բայց մենք դեռևս այդ փուլում չենք»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել