«Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»,- հայտարարեց այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարարը՝ մոռանալով, որ ներկա իշխանությունների բազմաթիվ կարկառուն դեմքեր եղել են մեղադրյալի կարգավիճակում այն ժամանակ, երբ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները չէին էլ պատկերացնում, որ ինչ-որ մի օր իրենք են լինելու մեղադրյալի կարգավիճակում և փաստաբանի կարիք են ունենալու:
ՀԳ. Ապագա կունենա այն իշխանությունը, որը կհիշի ու չի կրկնի նախորդների սխալները։)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/2429828467087309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել