Իսկ հիմա ավելի լրջանանք...

Բերգմանն ասում էր, որ աշխարհում կա միայն մի աբսոլյուտ հասկացություն, և դա ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է։ Ինքը նշում էր, որ մենք մեր կյանքի ընթացքում մեզ շրջապատում ենք լիքը մարդկանցով, որ խուսափենք էդ աբսոլյուտից, բայց միայն այն ժամանակ, երբ մենք գիտակցում ենք, որ իրականում մենակ ենք, էլ երբեք չենք հիասթափվում ոչ մեկից ու սովորում ենք հույսներս մեզ վրա դնել։ Մի խոսքով՝ շատ չխորանանք, էս լուսանկարը մեզ է սպասում...

1964թ․-ին լուսանկարիչ Յուրիյ Շչենիկովը մի ձյունառատ գիշեր տուն էր շտապում, երբ նկատեց, որ փոքրամարմին մի կին էդ ձնաբքին համառորեն մաքրում է իր տան բակի ձյունը, չնայած որ ձյունը շարունակում է գալ ու ողողել հենց էդ մաքրած հատվածներն իր քանակության հարյուրապատիկով։ Էս տարօրինակ տեսարանը ստիպում է Շչենիկովին հարցնել կնոջը, թե ինչի՞ է ինքը զբաղվում էդ անիմաստ աշխատանքով, որին ի պատասխան ավելը ձեռքին կինը պատասխանում է․
- Ես ապրում եմ լրիվ մենակ, ես ոչ ոք չունեմ։ Ավելի լավ չէ՞ տանը նստելու փոխարեն գոնե մի գործով զբաղվեմ։

Յուրին կարկամում է պատասխանից։ Նա հետո է իմանում, որ էդ տարօրինակ կինն իրականում պատերազմի ժամանակ կորցրել էր իր ընտանիքին ու արդյունքում մնացել էր լրիվ մենակ ու լքված։ Շչենիկովը, որ այս լուսանկարը կոչեց «Գիշերային մաքրություն» ու այն հռչակեց լավագույնն իր բոլոր լուսանկարներից, նշում էր, որ կինը ձյունը չէ, որ մաքրում էր իրականում, ու բնավ էլ ձյունի դեմ չէր նրա պայքարը, այլ նրա պայքարը ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ, ԻՆՔԸ ԺԱՄԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ ԷՐ ԻՐ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, այն միայնությունը, որ անսպասելի գրկել էր իրեն խեղդելու աստիճանի ու բաց չէր թողնում։ 

Այ էսպիսին ենք մենք, երբ դեմ ենք կանգնում մեր մենակությանը՝ նմանվում ենք ավելով կնոջ, ով ձմռան ամենաթեժ եղսնակին ավլում է գետին լցվող ձյունն ու ինքն իրեն համոզում, որ էդ ինչ-որ պահի օգուտ կտա։ Իսկ էդ մոլորության ընթացքում մենակությունն ավելի ու ավելի է շատանում։ Մենք նրան գուցե ուղղակի տեղ-տեղ, երբեմն-երբեմն ու պարբերաբար լցնում ենք մարդկանցով, սերերով, աշխատանքով, նախասիրություններով ու իրերով, իսկ վերջում՝ կյանքի մայրամուտին էլի վերադառնում մեր նախնական վիճակին ու լքում կյանքը ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄԵՆԱԿ, ու գիտե՞ք՝ ինչու, ախր վերևում Բերգմանն արդեն մեզ հուշեց՝ ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԲՍՈԼՅՈՒՏ Է, ՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼ ՆՐԱ ԴԵՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել