Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի լավ ստատուս էր գրել, ստատուսի թեզերը վատը չէին, բայց մի տեղ նա փորձել էլ լացացներ բոլորիս, բայց աչքիս չստացվի։
Պարոն Միրզոյանի ու բոլորի համար ուզըմ եմ ասեմ, որ մեքենան վարելուց առաջ պետք է անպայման տաքացվի, այլապես մատոռն էն բանից կլինի, հատկապես թանկնոցները, ու անհնար էր, որ էդ մեծ ջիպը շահագործվի առանց տաքանալու, իսկ տաքացնելուց անմիջապես հետո կարան փեչերը միացվեն, ավելին ասեմ՝ էդ դասի մեքենաների փեչերն ավելի լավ են տաքացնում, քան մեր տան բաքսիները։
Երկրորդ՝ վաբշե տը մարդը պալտոն հագնում է ոչ թե մեքենա նստելուց առաջ, այլ դուս գալուց առաջ, ու հարց է առաջանում․ եթե դա թիթիզություն չէ՞ր, ինչի պարոն ԱԺ նախագահն էդ տաք տեղից դուս գալուց առաջ չհագնվեց (ասենք՝ ֆոեյում)։
Երրորդ՝ ինչքան կինո եմ տեսել, եթե շեֆը դուսա գալիս, դուս գալուց րոպեներ առաջ ներսի ախրանան դրսինին զգուշացնում ա, որ շեֆը դուս ա գալիս, ու անհնար ա, որ ԱԺ նախագահի ախրանեն նենց պրոֆեսիոնալություն չունենա, որ չտիրապետի էդ մանկական գիտելիքներին, այսինքնս՝ դրսի ախրանան արդեն մինիմում 7 րոպե առաջ խաբար էր շեֆի դուս գալուց, ու հաստատ մեքենան տաքացրել ու փեչերը միացրել ա։
Կարճ ասած՝ պարոն Միրզոյանի լացացնելու փորձը, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Եվ վերջում՝ բենզինի էկոնոմիայից խոսացողը ԲՄՎ-ն չի կանգնացնի ու շահագործի 19-23 լիտր բենզին ծախսող այդ հրաշքը։
Ինչ եմ ուզում ասեմ․ էդ մասը չգրեիք էլի, պարոն ԱԺ նախագահ ջան, ախր շատ պոպուլիստական է, ավելին՝ դաժե ես, որ հասարակ ֆեյք եմ, ավտոս միշտ տաք ա, եթե Ձեզ մրսացնում են մեքենայում, ապա միշտ հիշեք, որ կա մեկը, ում մեքենայում Դուք կարող եք տաքություն գտնել, ու բենզինի փող էլ չեմ ուզի։
Սիրով՝ կյանքի կտոր ֆեյք