Life.panorama.am-ը գրում է.
«Լքելով Նեվերլենդը» սկանդալային ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը արձագանքել է այն մեղադրանքներին, որոնք նրա հասցեին հնչեցրել են Մայքլ Ջեքսոնի հարազատները: Վավերագրական ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է Ջեքսոնը «գայթակղել» անչափահասներին ու նրանց նկատմամբ «անբարո գործողություններ» թույլ տվել: Երգչի ազգականները ռեժիսորին մեղադրել էին փաստերն աղավաղելու մեջ:
Դեն Ռիդը Ջեքսոնի հարազատների վարքը պայմանավորել է ֆինանսական գործոնով: Նա հիշեցրել է, որ երգչի յուրաքանչյուր երգի կատարումից նրա ազգականները մեծ հոնորարներ են ստանում և ցանկանում են պաշտպանել իրենց ֆինանսական իրավունքները, իսկ ինքը ֆիլմում պարզապես կյանքի մի բարդ պատմություն է ներկայացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2019/01/30/rape/815360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել