ԱՄՆ-ի և Նիդերլանդների գիտնականները հաղորդել են, որ մոտ ապագայում աշխարհում ժողովրդագրական իրավիճակի և այլ գործոնների պատճառով կբռնկվի Պարկինսոնի հիվանդության համաճարակ։ Այս մասին ասվում է IOS Press-ում հրապարակված հոդվածում:

Նյարդային համակարգի խանգարումները ժամանակակից աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է, և վերջին տասնամյակների ընթացքում ամենատարածվածը Պարկինսոնի հիվանդությունն է: Սա դեռևս անբուժելի խանգարում է, որը հանգեցնում է դոֆամին արտադրող նյարդային բջիջների մահվան, ինչի արդյունքում հիվանդների մոտ առաջանում են ցնցում, մկանային կոշտություն, կեցվածքի անկայունություն և հավասարակշռության կորուստ:

1990-2005թթ. այս հիվանդությամբ տառապողների թիվը գերազանցել է վեց միլիոնը: Գիտնականների կարծիքով՝ 2040թ․ բնակչության միջին տարիքի աճի պատճառով հիվանդների թիվը կգերազանցի 12 միլիոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել