40-ամյա Էլիզաբեթը 27-ամյա երիտասարդի հետ ծանոթացել է միջադեպից մի քանի ժամ առաջ։ Նրանք միասին մեկնել են Գլազգոյի ծայրամասերից մեկում գտնվող տանն անցկացվող երեկույթին՝ գրում է Mirror-ը։

Այնտեղ երիտասարդը անզգուշաբար քնել է բազմոցին։ Ականատես մի կնոջ խոսքով՝ Էլիզաբեթը քնից լիովին ուշքի չեկած երիտասարդի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ստիպելով սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Միջադեպից հետո տղան, արցունքների մեջ, դիմել է ոստիկանություն։ Նա խոստովանել է, որ դավաճանել է իր սիրած աղջկան և վախեցել է, որ վերջինս կիմանա դրա մասին։

Էլիզաբեթը պնդում է, որ նրանք փոխադարձ համաձայնությամբ են սեռական հարաբերություն ունեցել, սակայն նրան, այնուամենայնից մեղադրանք է առաջադրվել։ Այժմ նրան ազատ են արձակել փրկագնի դիմաց, սակայն նրան սպառում է ազատազրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել