Panorama.am-ը գրում է.

«Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ ընդհանրապես մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։ Հայաստան անունը շոշափվել է, Ադրբեջան անունը չի շոշափվել»,-լրագրողների  հարցերին ի պատախան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողներից մեկը նկատեց՝ Բոլթոնի հետ քննարկման ի՞նչ օրակարգ կարող է ունենալ Հայաստանի վարչապետը, եթե ոչ ԼՂ հարցը։

«Գիտեք, ինչ, կարծում եմ՝ ցանկացած պրոֆեսիոնալ  լրագրող, որ իմ գրառումը կարդա ամբողջ խոսակցության մասին կա։ Կա նաև Բոլոնի թվիթերյան գրառումը։ Ճիշտ հասկացեք, ուղղակի կոռեկտ չի, որ ես ասեմ՝ այսպես ասեցի, նա այնպես ասաց։ Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկավություն էր տարածել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Դրանից հետո նա խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է  «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ աջակցության մասին» հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել