- Ընտրություններից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները սկսում են զարգացման դինամիկա ձեռք բերել՝ ԵՄ հանձնակատարի այց, մարտին սպասվող բարձրաստիճան երկխոսություն և այլն։ Նախորդ տարի շփումները մինիմալ էին, Հայաստան բարձրաստիճան այցեր չէին եղել։

- Իշխանությունների մեծ ակնկալիքները հեղափոխությունից հետո ֆինանսական արագ հոսքեր ստանալու չեն իրականանա, բայց ԵՄ-ն օժանդակություն կհատկացնի «ժողովրդավարական առաջընթացի» տողի ներքո։

- Ենթակառուցվածքների համար ավելի շատ օժանդակություն ստանալու համար Հայաստանը պիտի ավելի շատ որակյալ ու մրցունակ նախագծեր մշակի ու ներկայացնի։

- Ընդհանուր ԵՄ-ն հարևանների ֆինանսավորումը մեծացնելու է, Հայաստանը դրանից օգտվելու համար պիտի լավ աշխատի, բարեփոխումներ անի ու ծրագրեր մշակի։

- Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի մասով հստակություն դեռ այդպես էլ չկա։ Վրիպա՞կ էր արդյոք Հանի կողմից դիտարկումը «Ինչ-որ առումով սրա (Արցախյան խնդրի շուրջ բանակցությունների) հետ կապված է ձեր հարցը վիզաների հետ կապված»․․․

- Եվ ամենակարևորը՝ ԵՄ-ն կրկին դիտարկում է Հայաստանի համար դոնորների համաժողով անցկացնելու հարցը։ Դա կարող է իրական շատ մեծ ներդրումների աղբյուր դառնալ, ուստի ամեն ինչ պիտի անենք այդ համաժողովն իրականացնելու համար։

Արդյունքում, ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ավարտը, այժմ սպասում է առանձին ոլորտներում բարեփոխումների ու հստակ ծրագրերի, որ հասկանա, թե ուր է ցանկանում շարժվել Հայաստանը։

#EUArmenia #EasternPartnership

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել