Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայի և Կիևի միջև պատերազմ չկա, Ուկրաինայում կա քաղաքացիական պատերազմ, որը սադրել են Կիևի իշխանությունները: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերը ՌԴ-ի հետ «սառը խաղաղության» մասին. հայտնում է РИА Новости-ն:

Պորոշենկոն երեքշաբթի հայտարարել էր, որ Ուկրաինային ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր, սառը, բայց` խաղաղություն, մարդիկ հոգնել են պատերազմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել