Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ելույթ է ունեցել և հերթական անգամ ընդգծել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի լուծման համար բոլոր միջոցները կօգտագործեն՝ «օկուպանտներից ազատելով մեր հողերը»։  Հերթական անգամ ասել է, որ իրենց երկրի աճող ներուժի, իրենց երկրի ռազմա- տնտեսական հզորության շնորհիվ  իրենց երկրի դիրքորոշումները բանակցային գործընթացում բավականին ուժեղ են։

Միևնույն ժամանակ հայկական կողմն ասում է՝ «մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

Մենք պատրաստվում ենք խաղաղության, իսկ Ադրբեջա՞նը։ Հետևելով Ալիևի ելույթներին, նույնը չի կարելի ասել. նույն խոսելաոճն է երեկ, մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ ...

«Ալիևը անընդհատ դա կրկնում է, պարբերաբար նման դիրքորոշմամբ ելույթ է ունենում, նման ձևակերպումներով, ռազմատենչ հռետորաբանությամբ։
Այդ ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասարակություններին խաղաղության պատրաստելու կոչերին մենք ինչ-որ շատ պատրաստակամ ենք, իսկ ադրբեջանական կողմը բացարձակապես դրան չի արձագանքում դրական կերպով՝ ոչ քարոզչության մեջ է պակասել հայատյացությունը, հակահայկականությունը, ոչ հասարակության մեջ, ոչ պաշտոնական հռետորաբանության մեջ։ Ակնհայտորեն, երբ որ ասում են կողմերին պատրաստել խաղաղության, չգիտեմ ինչու՝  պատրաստվում ենք միայն մենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել