Կնոջ և տղամարդու տարբերությունը փորձում են բացատրել տարբեր տեսանկյուններից։ Բոլորը լսել են կնոջ տրամաբանության և տղամարդու համառության մասին հումորը։ Նյարդակենսաբանությունը բավականին երիտասարդ գիտություն է։ Այն ուսումնասիրում է ուղեղի կառուցվածքը և մեր վարքի ժամանակ այնտեղ տեղի ունեցող գործընթացները։ Բժշկության և գիտության ձեռքբերումները գիտնականներին թույլ կտան ավելի խորը ուսումնասիրել այդ բարդ օրգանը և պատասխանել այն հարցին, թե ինչով են միմյանցից տարբերվում կնոջ և տղամարդու ուղեղները։

Ուղեղի չափսը

19-րդ դարում ֆիզիոլոգները հայտնաբերել էին, որ տղամարդու ուղեղն ավելի մեծ է, քան կնոջ ուղեղը։ Քանի որ այդ ժամանակ կանայք չէին կարող լիարժեքորեն դրսևորել իրենց, որոշ մարդիկ սկսեցին պնդել, որ տղամարդկանց խելացի լինելը գիտականորեն ապացուցված է։ Բայց նույն 19-րդ դարում ուղեղի չափսի և խելքի կապը ենթարկվեց լուրջ քննադատության։ Ժամանակակից հետազոտողները հաստատում են, որ տղամարդու ուղեղը միջինում 10%-ով ավելի մեծ է, սակայն դա ընդհանրապես չի ազդում  ո՛չ IQ-ի, ո՛չ էլ խելքի վրա։

Ուղեղի կիսագունդ

Դուք լսե՞լ եք, որ ինժեներները  «մտածում են» ձախ կիսագնդով, իսկ երաժիշտները՝ աջով։ Այդ դեպքում հիշեք, որ այս հետաքրքիր փաստը հորինված է։ Ոչ մի գիտական ապացույց չկա, որ տղամարդիկ օգտագործում են ձախ կիսագունդը, իսկ կանայք՝ աջ։ Չնայած որոշ տարբերություններին, այնուամենայնիվ, գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու ուղեղի կիսագնդերում ավելի շատ նեյրոնային կապեր կան, քան կնոջ ուղեղում, թեև գիտության համար գաղտնիք է, թե ինչպես է այն ազդում մարդու վարքի վրա։

Հորմոնների ազդեցություն

Գիտնականները դեռևս մինչև վերջ չեն ուսումնասիրել, թե ինչպես են մարդու ուղեղի և վարքի վրա ազդում սեռական հորմոնները։ Անցյալում համարվում էր, որ ագրեսիվ վարքը տղամարդու սովորական վիճակն է, ամեն ինչի մեղավորը տեստոստերոնն է, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքեցին այս թեորիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել