Լսելով խաբեությունների մասին՝ մտածում ենք, թե որքան պարզ հանգամանքներում են տեղի ունեցել դրանք։ Սակայն երբ ինքներս ենք բախվում դրան, միանգամից չենք հասկանում, որ խաբեության զոհ ենք դարձել, քանի որ խաբեբաները կարողանում են ճարպկորեն խաղալ մեր վախերի և էմոցիաների հետ։ Դրա համար նրանք տասնյակ միջոցներ ունեն, որոնց մասին հարկավոր է նախօրոք իմանալ խաբեության զոհ չդառնալու համար։

Խնդրում են էլեկտրոնային գումարը փոխել կանխիկի հետ

Էությունը։ Երբ գողը հեռախոս է գողանում, միանգամից փորձում է կանխիկացնել հեռախոսին ամրակցված բանկային քարտի գումարը։ Նրանք մոտենում են անցորդներին և առաջարկում են գումար փոխանցել՝ կանխիկ դրամ ստանալու դիմաց։ Ոստիկանությունը հեշտորեն կարող է գտնել այն համարի տիրոջը, ում հաշվին փոխանցվել է գողացված գումարը, և անգամ կարող են մեղադրել նրան գողության մեջ։

Ի՞նչ անել։ Անծանոթ մարդկանց մի ասեք ձեր հեռախոսի համարը և փոխանակմանը մի համաձայնեք։

Գումար՝ հարցման դիմաց

Էությունը։ Նամակ է գալիս, որտեղ գումար են խոստանում հարցմանը մասնակցելու համար։ Հղումով անցնելուց հետո առաջարկվում է հարց, որտեղ հարցնում են, օրինակ, ձեր հեռախոսի օպերացիոն համակարգի տեսակը։ Թեստի ավարտից հետո ձեզ գումար են փոխանցում և խնդրում են հաստատել ձեր անձը՝ իրենց որևէ քանակությամբ գումար փոխանցելու միջոցով, որը խոստանում են վերադարձնել վաստակած գումարի հետ միասին, սակայն գումարը այդպես էլ չեն վերադարձնում։

Ի՞նչ անել։ Նամակը գցեք սպամների մեջ։

Բանկի անվտանգության ծառայություն

Էությունը։ Հեռախոսին կարճ համարից հաղորդագրություն է գալիս, որտեղ զգուշացնում են, որ ձեր քարտից փոխանցում է եղել, և եթե հենց այդ պահին ոչինչ չանեք, ապա փոխանցումը կիրականանա։ Եթե պատասխանեք հաղորդագրությանը, ապա կհայտնվի «բանկի աշխատակից», որը կխնդրի իրեն ուղարկել հաղորդագրության միջոցով ստացված ծածկագիրը, որպեսզի փոխանցումը չեղյալ հայտարարի։ Եթե ծածկագիրը հաղորդեք, ապա գումարը կգնա ավազակներին։

Ի՞նչ անել։ Զանգել բանկ և ժամանակավորապես դադարեցնել քարտի գործունեությունը։

Խնդրում են օգնել հաշմանդամին

Էությունը։ Այստեղ պատրաստվածությունը շատ լուրջ է։ Գողերն ուսումնասիրում են իրենց թիրախին՝ որտեղ է աշխատում, ովքեր են նրա ծանոթները, ով է նշված նկարի մեջ, ինչ հանդիպումների է մասնակցել, կարդում են մեկնաբանությունները։ Այնուհետև ներկայանում են որպես կոլեգա և օգնություն խնդրում։ Խնդրանքը փաստերով հաստատելուց հետո խոստանում են գումարը կանխիկ վերադարձնել։

Ի՞նչ անել։ Փաստեր և անուններ ասելու շնորհիվ գողը վստահություն է ձեռք բերում, սակայն ճիշտ կլինի ասել, որ գումար չկա, կամ էլ ոչ մի դեպքում պարտքով գումար չեք տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել